Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Լինդաուում Նոբելյան մրցանակակիրների հետ 68-րդ հանդիպում

    Արդեն ավանդույթ դարձած Լինդաու քաղաքում տեղի ունեցող Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը նպատակ ունի հնարավորություն տալ երիտասարդ գիտնականներին հանդիպել իրենց ոլորտի հայտնի գիտնականներին, փոխանակել իրենց գիտելիքներն և գաղափարները, ստեղծել նոր գիտական կապեր:ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան  2014թ. սեպտեմբերին ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Խորհրդի և Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Հիմնադրամի հետ, ըստ որի  ՀՀ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի նեկայացնում է մեկ կամ երկու երիտասարդ գիտնականներ Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը մասնակցելու համար: 

Պատմական ակնարկ:
Գերմանիայի Դաշնության Լինդաու քաղաքում կայանալիք Նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումների մեկնարկը դրվեց 1951թ. երկու գիտնականներ` Ֆրանս Կարլ Հեյնի և Գուստավ Վիլհելմ Պառադի շնորհիվ: Առաջին հանդիպմանը ներկա եղան յոթ Նոբելյան մրցանակակիրներ բժշկության բնագավառից: Այս արտասովոր հանդիպումը մտածված Եվրոպական նախաձեռնություն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականների հաշտեցման համար: Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը դարձավ պարբերական և իրականացվեց ֆիզիոլոգիայի, բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: 1953թ. որոշում կայացվեց հնարավորություն տալ ավարտած, գիտությունների թեկնածու և դոկորի կոչում ունեցող երիտասարդ գիտնականներին մասնակցելու հանդիպումներին և քննարկումներին: Առաջին անգամ 2004թ. հանդիպում տեղի ունեցավ տնտեսագետների բնագավառում:

2018թ. հունիսի 24-29-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 68-րդ հանդիպումը ֆիզիոլոգիայի/բժշկության բնագավառի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախատեսվում է 30 Նոբելյան մրցանակակիր ներկայացուցիչների և 600 երիտասարդ գիտնականների մասնակցություն աշխարհի 80 տարբեր երկրներից: Նշված հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ-ի կողմից առաջադրվելու է երկու երիտասարդ գիտնականների  թեկնածություն: Թեկնածուն պետք է լինի մինևչ 35 տարեկան և կարողանա ազատ հաղորդակցվել անգլերեն: 

Միջոցառմանը դիմելու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: 
http://www.lindau-nobel.org/meeting/
http://www.mediatheque.lindau-nobel.org/videos/33981/academic-partners-film

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել հայերեն ինքնակենսագրական (CV) և երկու երաշխավորագիր նամակ անգլերեն լեզվով ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչություն (fordep@sci.am):

Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. հոկտեմբերի 23-ը: 

Նախորդ հանդիպումներ