Times Higher Education-ը, համագործակցելով Լինդաուի Նոբելյան ասամբլեայի հետ, հարցում է անցկացրել սկսնակ հետազոտողների և ապագա առաջնորդների շրջանում 2022 թվականի բարձրագույն կրթության, ակադեմիական շրջանակների և հետազոտական հատվածի ամենահրատապ խնդիրների վերաբերյալ:Ավելի քան 400 նախկին մասնակիցներ վերջին 10 տարիների ընթացքում պատասխանել են հարցերի լայն շրջանակի այն մասին, թե ինչ է անհրաժեշտ 2022 թվականին հաջողակ հետազոտող լինելու համար: Լինդաուի շրջանավարտները մեկնաբանել են հարցեր՝ սկսած արժանիքներից և ինստիտուցիոնալ գործոններից վերջացրած համավարակի հետևանքներով: Հետազոտությանը մասնակցել են Լինդաուի շրջանավարտները բոլոր առարկաներից` քիմիայի (42%), ֆիզիկայի (21%), ֆիզիոլոգիայի կամ բժշկության (19%) և տնտեսագիտության (7%):
Հետազոտության ընթացքում կատարված որոշ առանցքային եզրակացություններ՝
Լինդաուի Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների մասին
1951 թվականի հիմնադրումից ի վեր Լինդաու Նոբելյան մրցանակակիրների հանդիպումները վերածվել են եզակի միջազգային գիտական ֆորումի: Լինդաուի հանդիպումների թեման փոխվում է Նոբելյան մրցանակի երեք գիտական առարկաների՝ ֆիզիկայի, քիմիայի կամ ֆիզիոլոգիայի և բժշկության միջև: Հինգ տարին մեկ անցկացվում է միջդիսցիպլինար հանդիպում, իսկ տնտեսագիտության վերաբերյալ Լինդաուուի հանդիպումը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ: Տարբեր հռչակագրերի միջոցով (2020թ.՝ Բաց գիտության համար, 2015թ.՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ, 1955թ.՝ Միջուկային զենքի կիրառման դեմ) գիտնականները բազմիցս միացել են հասարակական բանավեճին քաղաքական կոչերով։
Հենց Լինդաուի բժիշկներ՝ Ֆրանց Կառլ Հեյնն ու Գուստավ Վիլհելմ Պարադը դիմեցին կոմս Լենարտ Բերնադոտ աֆ Վիսբորգին՝ Նոբելյան մրցանակակիրների համաժողովի գաղափարով, և 1953 թվականից ի վեր սկսսեցին համատեղ իրականացնել այս գաղփարը երիտասարդ գիտնականների մասնակցությամբ: Մասնակցել են շուրջ 35000 ուսանող, գիտությունների թեկնածուներ և ասպիրանտներ: Հանդիպմանը մասնակցելու նրանց փորձը կարող է կյանքում մեկ անգամ լինել, բայց նրանք մնում են Լինդաուի շրջանավարտների ցանցի մշտական անդամներ և գիտական երկխոսության դեսպաններ:
Ամբողջ տարվա ընթացքում Լինդաուի Նոբելյան մրցանակակիրների հանդիպումները շարունակում են իրենց «Կրթության Առաքելությունը»՝ ուղղված գիտության կարևորությանն և գիտության ու հետազոտության խթանմանը:
Հարցերի դեպքում դիմել Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչություն, հեռ. +374 10 52-02-66: