Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

    Արդեն ավանդույթ դարձած Լինդաու քաղաքում տեղի ունեցող Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը նպատակ ունի հնարավորություն տալ երիտասարդ գիտնականներին հանդիպել իրենց ոլորտի հայտնի գիտնականներին, փոխանակել իրենց գիտելիքներն ու գաղափարները, ստեղծել նոր գիտական կապեր:
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան  2014թ. սեպտեմբերին ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Խորհրդի և Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների հիմնադրամի հետ, ըստ որի՝  ՀՀ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի ներկայացնում է մեկ կամ երկու երիտասարդ գիտնականներ Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը մասնակցելու համար: 
    
Պատմական ակնարկ:
    Գերմանիայի Դաշնության Լինդաու քաղաքում կայանալիք Նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումների մեկնարկը դրվեց 1951թ. երկու գիտնականներ` Ֆրանս Կարլ Հեյնի և Գուստավ Վիլհելմ Պառադի շնորհիվ: Առաջին հանդիպմանը ներկա եղան յոթ Նոբելյան մրցանակակիրներ բժշկության բնագավառից: Այս արտասովոր հանդիպումը մտածված Եվրոպական նախաձեռնություն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականների հաշտեցման համար: Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը դարձավ պարբերական և իրականացվեց ֆիզիոլոգիայի, բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: 1953թ. որոշում կայացվեց հնարավորություն տալ ավարտած, գիտությունների թեկնածու և դոկորի կոչում ունեցող երիտասարդ գիտնականներին մասնակցելու հանդիպումներին և քննարկումներին: Առաջին անգամ 2004թ. հանդիպում տեղի ունեցավ տնտեսագետների բնագավառում:

    2020թ. հունիսի 28 հուլիսի 3-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 70-րդ հանդիպումը քիմիայի, ֆիզիկայի, ֆիզիոլոգիայի/բժշկության բնագավառի ներկայացուցիչների հետ:  

    Հանդիպմանը նախատեսվում է 30 Նոբելյան մրցանակակիր ներկայացուցիչների և 600 երիտասարդ գիտնականների մասնակցություն աշխարհի 80 տարբեր երկրներից: Նշված հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ-ի կողմից առաջադրվելու է երկու երիտասարդ գիտնականների  թեկնածություն: Թեկնածուն պետք է լինի մինչև 35 տարեկան և կարողանա ազատ հաղորդակցվել անգլերեն: 

Միջոցառմանը դիմելու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: 
https://www.lindau-nobel.org/wp-content/uploads/2015/06/Selection-Criteria-LINO20.pdf
http://www.mediatheque.lindau-nobel.org/videos/33981/academic-partners-film

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել հայերեն ինքնակենսագրական (CV) և երկու երաշխավորագիր նամակ անգլերենով ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչություն (fordep@sci.am): Դիմելու վերջնաժամկետն է 2019թ. սեպտեմբերի 25-ը:


Предыдущие встречи