Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության բարձրագույն գիտական հաստատությունն է, որը ձևավորվել է հայ ժողովրդի բազմադարյան պատմական, բեղմնավոր գիտական, հարուստ մշակութային ու կրթական ավանդույթների վրա և կոչված է համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն`սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:
Հանրապետության անդրանիկ մշակութային, կրթական և գիտական կենտրոնը 1919թ. Ալեքսանդրապոլում (ժամանակավոր) բացված Երևանի պետական համալսարանն էր, որտեղ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին իրագործվում էին գիտական հետազոտություններ կրթության, պատմության, տնտեսագիտության բնագավառներում:
Երկրորդ հանրապետության հաստատման առաջին իսկ տարիներին`1921թ., Էջմիածնում հինադրվում է պատմամշակութային ինստիտուտը, որը 1925թ. վերանվանվում է Գիտության և արվեստի ինստիտուտի` ակադեմիական բնույթի հաստատություն, որի նպատակն էր զարգացնել բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները: Հետագայում ստեղծվում են բույսերի, կառույցների ու շինանյութերի, երկրաբանության, կուրորտաբանության, ռենտգենաբանության ինստիտուտները, առաջին երկրաշարժագիտական կայանը և այլ գիտական կազմակերպություններ:
1935թ. վերոհիշյալ գիտահետազոտական կազմակերպությունների բազայի վրա ստեղծվում է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը, որի նախագահ է դառնում ակադեմիկոս Ֆրանց Յուլիի Լևինսոն-Լեսսինգը:
1938թ. մասնաճյուղը գլխավորում է ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին: Այդ տարիներին սկսում են զարգանալ ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները, Հայաստանը դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն:
1943թ. նոյեմբերի 10-ին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի 23 հիմնադիր-ակադեմիկոսների թվում էին Մ.Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Համբարձումյանը, Օրբելի եղբայրները և այլք: Հայաստանի ԳԱ առաջին նախագահ է ընտրվում հանրահայտ պատմաբան, արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:
1947թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ է ընտրվում աշխարհահռչակ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը:
Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվում են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում:
1992 թ. Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա:
1993 թ. ԳԱԱ նախագահ է ընտրվում գիտության և արտադրության խոշորագույն կազմակերպիչ, պետական գործիչ ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, որի ղեկավարման տարիներին իրականացվում են ակադեմիայի համար նպաստավոր ռեֆորմներ, ընդունվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ԳԱԱ-ն ստանում է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ:
2006թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում գիտության և կրթության ճանաչված կազմակերպիչ, ռադիոֆիզիկոս ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը:
2021թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում ակադեմիկոս Աշոտ Սերոբի Սաղյանը:
2008թ. հայ ժողովուրդը մեծ շուքով տոնում է ականավոր գիտնական և հայրենասեր, ակադեմիայի շուրջ կեսդարյա նախագահ ակադեմիկոս Վ.Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը, իսկ 2010 թ. սահմանվում է ակադեմիկոս Վ.Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ:
2011թ. հանրապետության նախագահի հանձնարարությամբ գիտատեխնիկական ներուժի և հիմնարար գիտությունների արդյունքների կիրառական մշակման նպատակաուղղված օգտագործման համար մշակվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որը 14.04.2011թ. հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառները և գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառույցների, միջազգային գիտական կազմակերպությունների հետ, ակտիվորեն մասնակցում միջազգային բազմաթիվ ծրագրերի և մի շարք միջազգային դրամաշնորհային նախագծերի, որոնցից են` EU H2020 BSH, EU H2020 EaP PLUS, EU H2020 EEN Armenia, COSME EEN Armenia:
ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 35-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝
Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնարար գիտական գրադարանը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև հիմնարկություններ և օժանդակ ծառայություններ:
ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:
ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին ինչպես նաև ակադեմիայի համակարգի գիտական
կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԳԱԱ նախագահությունն է՝ բաղկացած 15 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նախագահության բյուրոն:
ՀՀ ԳԱԱ բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ նախագահը, փոխնախագահը՝ ակադեմիկոս-քարտուղարները իրականացնում են ԳԱԱ գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը:
Անձնակազմ
Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3800-ից ավելին է, այդ թվում մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 29 ակադեմիկոս, 45 թղթակից անդամ, 5 պատվավոր անդամ, 113 արտասահմանյան անդամ և 43 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:
Համագործակցություն գիտական կազմակերպությունների հետ
Համագործակցություն հիմնադրամների հետ
Համատեղ լաբորատորիաներ
Նախագահներ
ԽՍՀՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ (1935-1943 ԹԹ.) ՀԽՍՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ (1943-1992 ԹԹ.) |
||
ՀՈՎՍԵՓ ԱԲԳԱՐԻ ՕՐԲԵԼԻ (20.03.1887 – 02.02.1961) ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահ 1938-1943թթ. ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ 1943-1947թթ. Մասնագիտություն` արևելագիտություն, կովկասագիտություն, հնագիտություն, բանասիրություն |
||
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (18.09.1908 – 12.08.1996) ՀԽՍՀ ԳԱ նախագահ 1947-1993թթ. Մասնագիտություն` տեսական աստղաֆիզիկա, աստղագիտություն |
||
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ (1992 ԹՎԱԿԱՆԻՑ) |
||
ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ (18.09.1923 – 10.01.2010) ՀՀ ԳԱԱ նախագահ 1993-2006թթ. Մասնագիտություն` էլեկտրոնային հաշվողականտեխնիկա, կառավարման ավտոմատացված համակարգեր |
||
ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (01.05.1936) ՀՀ ԳԱԱ նախագահ 2006-2021թթ. Մասնագիտություն` քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոμլեմներ, ռադիոաստղագիտություն |
||
ԱՇՈՏ ՍԵՐՈԲԻ ՍԱՂՅԱՆ (07.04.1957) ՀՀ ԳԱԱ նախագահ 2021թ.-ից Մասնագիտություն` Կենսատեխնոլոգիա, կենսաօրգանական քիմիա |
Փոխնախագահներ
Համբարձումյան Վիկտոր Համազասպի | (1943-1947) | |||
Գուլքանյան Վարդան Հովհաննեսի | (1943-1950) | |||
Իոսիֆյան Անդրանիկ Ղևոնդի | (1950-1954, 1981-1986) | |||
Ներսիսյան Մկրտիչ Գեղամի | (1950-1959) | |||
Մնջոյան Արմենակ Լևոնի | (1954-1961) | |||
Հարությունյան Նագուշ Խաչատուրի | (1960-1961) | |||
Հովհաննիսյան Աբգար Ռուբենի | (1960-1963, 1967-1986) | |||
Բունիաթյան Հրաչյա Խաչատուրի | (1961-1967) | |||
Կարինյան Արտաշես Բալասիի | (1963-1965) | |||
Մկրտչյան Սերգեյ Սեդրակի | (1967-1971) | |||
Մերգելյան Սերգեյ Նիկիտայի | (1971-1974) | |||
Համբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի | (1974-1977) | |||
Միրզաբեկյան Էմիլ Հայկի | (1976-1980) | |||
Ֆանարջյան Վիկտոր Բարդուղիմեոսի | (1978-1990) | |||
Գալոյան Գալուստ Անուշավանի | (1986-1988, 1990-1994) | |||
Սեդրակյան Դավիթ Մհերի | (1990-1994) | |||
Սարգսյան Յուրի Լևոնի | (1994-1995) | |||
Սարգսյան Գագիկ Խորենի | (1994-1998) | |||
Բրուտյան Գևորգ Աբելի | (1994-2002) | |||
Գաբրիելյան Էմիլ Սամսոնի | (1994-2006) | |||
Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի | (2000-2006) | |||
Ղազարյան Էդվարդ Մուշեղի | (2004-2006) | |||
Շուքուրյան Յուրի Հայկի | (1995-2021) | |||
Մաթևոսյան Հրանտ Հենրիկի | (2021- մինչև օրս) |
Ակադեմիկոս-քարտուղարներ
Գուլքանյան Վարդան Հովհաննեսի | (1950-1956) |
|||
Կասյան Մարտին Հովհաննեսի | (1956-1958) | |||
Բունիաթյան Հրաչյա Խաչատուրի | (1958-1961) | |||
Մկրտչյան Սերգեյ Սեդրակի | (1961-1967) | |||
Դավթյան Գագիկ Ստեփանի | (1967-1971) | |||
Բակունց Սևադա Ալեքսանդրի | (1971-1979) | |||
Գալոյան Գալուստ Անուշավանի | (1979-1986) | |||
Սեդրակյան Դավիթ Մհերի | (1986-1990) | |||
Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի | (1990-2004) | |||
Ղազարյան Էդվարդ Մուշեղի | (2004-2006) | |||
Հարությունյան Բաբկեն Հարությունի | (2007-2008) | |||
Շահինյան Արամ Արտաշեսի | (2008-2011) | |||
Մաթևոսյան Հրանտ Հենրիկի | (2011- 2021) | |||
Իշխանյան Արթուր Միքայելի | (2021- մինչև օրս) |