Ինովացիոն առաջարկներ

    Այս բաժնում ներկայացած են ՀՀ ԳԱԱ համակարգի 2018թ. ինովացիոն առաջարկները:
Բոլոր նախագծերը շարադրված են՝ համաձայն 13 կետ պարունակող հարցաշարի, որը հնարավորինս մանրամասն բացահայտում է առաջարկի նորարարությունը, առևտրայնացմանը պատրաստ լինելու չափը, ֆինանսավորումը և այլ կարևոր հարցեր՝ նպատակ ունենալով ներկայացնել գիտական նախագծի ամբողջական նկարագիրը:
    Առաջարկները բաժանված են երկու մասի:
    Առաջին մասում ներկայացված են այն աշխատանքները, որոնք արդեն պատրաստ են առևտրայնացման. ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություններում ներկայումս արտադրվում և փոքր չափաբանով վաճառվում է այդ աշխատանքների արդյունքում ստացված արտադրանքը: Լիարժեք առևտրայնացման համար անհրաժեշտ է ավելացնել արտադրանքի քանակը և նվաճել նոր շուկաներ:
    Երկրորդ մասում ընդգրկված նախագծերը դեռևս այս կամ այն չափով պահանջում են հետազոտական աշխատանքների իրականացում՝ առևտրայնացման պայմաններն առավելագույնս բավարարելու համար:


ՄԱՍ I ՄԱՍ II

ՄԱՍ I