Լազերային ֆիզիկա. միջավայրի հետ լազերային ճառագայթի փոխազդեցություն, ոչ գծային օպտիկա, լազերային սպեկտրոսկոպիա, կոհերենտ և մագնիսաօպտիկական երևույթներ ատոմական գոլորշիներում, քվանտային ինֆորմացիա։
Բյուրեղների ֆիզիկա. ժամանակակից քվանտային էլեկտրոնիկայի սարքերի համար ծավալային օքսիդային միաբյուրեղների և բարակ թաղանթների աճեցման տեխնոլոգիաների մշակում, միաբյուրեղների և բարակ թաղանթների օպտիկական, ոչ գծային, էլեկտրաօպտիկական, լուսաբեկման, ջերմաէլեկտրական, սցինտիլյացիոն, սպեկտրադիտական և լազերային հատկությունների ուսումնասիրություն։
Բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն. անհավասարակշիռ երևույթներ, մասնիկների և ճառագայթման դետեկտորներ։
Գիտական սարքաշինություն. քվանտային էլեկտրոնիկայի սարքեր, բյուրեղների աճեցման սարքավորումներ։