Էլեկտրամագնիսական ճառագայթման (մյոսբաուերյան, ռենտգենյան, օպտիկական ճառագայթներ, գերբարձր հաճախություն) և տարրական մասնիկների (նեյտրոններ, էլեկտրոններ, պոզիտրոններ) փոխազդեցությունը պինդ մարմնի հետ արտաքին ազդակների (ձայնական ալիքներ, ջերմաստիճանային գրադիենտ, էլեկտրական, մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտեր) առկայությամբ, ձայնական դաշտերի միջոցով ցածրջերմաստիճանային պլազմայի պարամետրերի կառավարում, արտաքին ազդակների (ձայնական ալիքներ, ջերմաստիճանային և էլեկտրամագնիսական դաշտեր) առկայության պայմաններում ֆիզիկական համակարգերի փուլային անցումների ուսումնասիրություն աղետների տեսության շրջանակներում, արտաքին գործոնների (ճնշում, ձայնական ալիքներ, էլեկտրական և մագնիսական դաշտեր) ազդեցությունը նյութերի (կիսահաղորդիչներ, կիսահաղորդչային տարասեռ կապեր, բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներ, հեղուկ բյուրեղներ) ֆիզիկական, էլեկտրաֆիզիկական և կոնտակտային հատկությունների վրա, հակադարձ խնդիրներ պինդ մարմնի սպեկտրադիտման մեջ, ձայնագիտություն, նյութագիտություն, կենսաբանական օբյեկտների միջև տեղեկատվության փոխանակում: