Ակտիվ կորիզներով և ակտիվության այլ ձևերով օժտված գալակտիկաների հայտնաբերում և ուսումնասիրություն, Առաջին և Երկրորդ Բյուրականյան սպեկտրային շրջահայության արտագալակտիկ օբյեկտների ուսումնասիրություն, գալակտիկաների համակարգերի դիտողական և տեսական հետազոտություն, ներառյալ գալակտիկաների կոմպակտ և լայն խմբերը, օբյեկտների էվոլյուցիայի վրա ակտիվ գործընթացների ազդեցության ուսումնասիրում:
Աստղառաջացման տիրույթների ուսումնասիրություն, ներառյալ մեր Գալակտիկայի երիտասարդ անկայուն օբյեկտները, աստղասփյուռների և նրանց բնորոշ բնակչության՝ անկայուն և բռնկվող աստղերի, H-ալֆա առաքումային աստղերի, տարաբնույթ ակտիվությամբ, այդ թվում, նաև անիզոտրոպ օպտիկական շիթերով օժտված երիտասարդ աստղերի, ինչպես նաև միգամածությունների հայտնաբերում և ուսումնասիրություն, Բյուրականյան սպեկտրալ շրջահայությունների կապույտ աստղային օբյեկտների և ուշ դասի աստղերի հայտնաբերում և ուսումնասիրություն:
Աստղաֆիզիկայի հրատապ խնդիրների մաթեմատիկական մոդելավորում, տիեզերական օբյեկտների սպեկտրերի մեկնաբանում, պատահական անհամասեռ միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսություն, դիտողական կոսմոլոգիայի, այդ թվում նաև տիեզերական տարբեր հիեռարխիկ մակարդակների պատկանող օբյեկտների առաջացման ու էվոլյուցիայի խնդիրներ:
Աստղագիտական սարքաշինություն, այդ թվում՝ աստղադիտակների և աստղագիտական աշտարակների ու գմբեթների նախագծում և կառուցում: