Գործունեության հիմնական ոլորտներ
- Նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություն մարզի տարածքում - Ախուրյան գետի ավազանի` մ.թ.ա. I հազարամյակի հնագույն պատմություն (ցեղեր, ցեղային երկրներ, սովորույթներ, հավատք, առասպելաբանություն) - Շիրակի նոր և նորագույն պատմություն (Ալեքսանդրապոլի և համանուն գավառի սոցիալ-քաղաքական, հասարակական և մշակութային կյանք, ազգաժողովրդաբնություն) - Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիի նյութական և հոգևոր մշակույթ, պատմաազգագրություն - աղետի գոտու ազգահոգեբանական հետազոտություններ (հոգեկարգավորումը սթրեսային իրավիճակներում, աղետի բանահյուսություն) - Շիրակի ժողովրդական երաժշտություն և կոմպոզիտորական ժառանգություն, Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցի պատմություն - Շիրակի արդի խոսվածքներ
Հիմնական արդյունքներ
- Ուսումնասիրվել են հնագիտական շուրջ 10 հուշարձաններ, այդ թվում` Անիի քարանձավային արվարձանը Ախուրյանի կիրճում, Հայկաձորի ուշուրարտական ամրոց-բնակավայրը, Մեծ Սեպասարի վաղբրոնզիդարյան տաճարական համալիրը, Ազատանի եռաշերտ հուշարձանը և այլն: - Հավաքվել և մշակվել է ազգագրական հարուստ նյութ, ուսումնասիրվել են ժողովրդագրական և կրթամշակութային գործընթացները Ալեքսանդրապոլի գավառում XIXդ. և XX դարասկզբին: Հրատարակվել են` - Կենտրոնի «Գիտական աշխատություններ» հոդվածների ժողովածուները (15 հատոր), - «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» (միջազգային գիտաժողովների նյութերի 8 ժողովածու), - «Շիրակի հնագիտական և պատմաազգագրական ուսումնասիրություններ» մատենաշարը (2 պրակ), - 15 մենագրություն, այդ թվում` «Դասերը և եռադասության դրսևորումները հին Հայաստանում», «Ալեքսանդրապոլի գավառը վիճակագրական նյութերում. XIX-XX դդ.», «Արևելյան Շիրակը XIXդ. առաջին կեսին», «Արևմտահայ գաղթականությունը Ալեքսանդրապոլի գավառում 1914-1922 թթ.» և այլն:
|