Գործունեության հիմնական ոլորտներ
- հայկական գեղարվեստական մշակույթի համալիր ուսումնասիրություն - կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական արվեստի, դիզայնի պատմություն և տեսություն - ճարտարապետության, քաղաքաշինության պատմություն և տեսություն - երաժշտագիտություն, երաժշտական ֆոլկլորագիտություն - թատերագիտություն, կինոգիտություն - սփյուռքահայ արվեստ - հայ արվեստի դասականների ստեղծագործական ժառանգության հրատարակում - արվեստին վերաբերող տերմինաբանական բառարաններ - հայ ժամանակակից արվեստի հիմնախնդիրները
Հիմնական արդյունքներ
- Տրվել է Գառնիի հեթանոսական տաճարի վերակառուցման գիտական հիմնավորումը:
Հրատարակվել են` - «Հայկական ճարտարապետության վավերագրեր» բազմահատոր մատենաշարը իտալերեն, հայերեն և անգլերեն լեզուներով (Միլան), - Հայկական ճարտարապետության պատմության վեցհատորյակի 1-3 հատորները, - Հայ կերպարվեստի պատմության ակնարկներ, - «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարը, - XIX-XX դդ. հայ թատրոնի բազմահատոր տարեգրությունը, - Ալեքսանդր Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով, Կոմիտասի երկերի ժողովածուն 14 հատորով, - Հայ արվեստի տարբեր բնագավառներին նվիրված գիտական ժողովածուներ և հիմնարար աշխատություններ:
|