Կազմակերպություններ
Հնագիտության և ագգագրության ինստիտուտ
Հնագիտության և ագգագրության ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, էթնոսոցիոլոգիա, մարդաբանություն, վիմագրություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1959թ.
Տնօրեն՝ պ.գ.թ.
Բոբոխյան Արսեն Ալեքսանդրի
Հասցե՝ ք. Երևան 0025, Չարենցի փ. 15
Հեռախոսահամար՝ (+374 10) 556896
Ֆաքս՝ (+374 10) 556896
Էլեկտրոնային փոստ՝ info {[ at ]} iae.am, arsen.bobokhyan {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://iae.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

- հնագիտություն
- վիմագրություն
- ազգագրություն
- ազգաբանություն
- էթնոսոցիոլոգիա
- բանահյուսություն
- ֆիզիկական մարդաբանություն

Հիմնական արդյունքներ

- Ձևավորվել է հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայկական դպրոց:
- Ձևավորվել և համալրվել է Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի, հնագույն և հին շրջանների պատմության ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը:
- Բացահայտվել և նկարագրվել են քարի դարի, մ.թ.ա. VII-I հազ. հնագիտական մշակույթները, հնագույն հասարակությունների զարգացման օրինաչափությունները, վաղ պետական կազմավորումների հնագիտական դրսևորումները, անտիկ և քրիստոնեական Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բազմաշերտ դրսևորումները:
- Պեղվել և ուսումնասիրվել են նեոլիթ-բրոնզեդարյան, Վանի թագավորության, հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան հարյուրավոր հուշարձաններ:
- Հավաքվել, վերծանվել և մեկնաբանվել են Հայկական լեռնաշխարհի և գաղթօջախների հարյուրավոր վիմագիր արձանագրություններ:
- Ուսումնասիրվել են հայոց տնտեսական կենցաղն ու սովորույթները, նյութական և հոգևոր մշակույթի ազգագրական դրսևորումները, ավանդական և ժամանակակից հասարակական հարաբերությունները, ժողովրդական փոխադրամիջոցները, հավատալիքները, ծեսերն ու պաշտամունքը:
- Գրառվել, ուսումնասիրվել և հրատարակվել են բանահյուսական տարբեր ժանրերի մեծաքանակ նյութեր: Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել հայ առասպելաբանության, վիպական բանահյուսության ոլորտներում:
- Հրատարակվել են «Հնագիտական պեղումները Հայաստանում» (23 հատոր), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (21 հատոր), «Դիվան հայ վիմագրության» (9 հատոր), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (17 հատոր), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (26 հատոր) մատենաշարերը և բազմաթիվ մենագրություններ: