|
Հիմնադրման տարեթիվ՝ | 1955թ. |
Տնօրեն՝ |
տ.գ.թ., դոցենտ Մանուչարյան Մերի Գագիկի |
Հասցե՝ | ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի փ. 15 |
Հեռախոսահամար՝ | (+374 10) 581971 |
Ֆաքս՝ | (+374 10) 569281 |
Էլեկտրոնային փոստ՝ | nas_ie {[ at ]} sci.am |
Ինտերնետային կայք՝ | http://www.economics.sci.am/ |
Գործունեության հիմնական ոլորտներ
- մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ. ներառում է մասնավորապես հետևյալ թեմաները` հակաճգնաժամային միջոցառումներն աշխարհում և Հայաստանում, հարկման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում, ձեռնարկատիրության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, հարկային բեռի գնահատման հիմնահարցերը և հավասարաչափ բաշխման խնդիրները ՀՀ-ում, ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի բարելավման հիմնախնդիրները` հակաճգնաժամային արդյունավետ մեխանիզմների մշակման համատեքստում: Հիմնական արդյունքներ
- Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և ուշագրավ աշխատություններ` Վ.Հարությունյանի «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. պատճառներ, հակաճգնաժամային միջոցառումներ և դասեր»-ը, Յու.Սուվարյանի, Վ.Հարությունյանի, Վ.Սարգսյանի, Վ.Խաչատրյանի «Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը», Հ.Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում», «Նշանավոր տնտեսագետների տողանը. գիտակենսագրական ուրվագծեր. հետքեյնսյան շրջան և մինչքեյնսյան շրջան» երկհատորյակը, «Հայ տնտեսագետներ»-ը և այլն: |