Գործունեության հիմնական ոլորտներ
- հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմություն - տեսական փիլիսոփայություն, գիտության տրամաբանություն և մեթոդաբանություն - սոցիոլոգիա և քաղաքագիտություն` սոցիալական փոխակերպումների հիմնախնդիրները Հայաստանում, բնակչության միգրացիայի և քաղաքական օտարման հիմնախնդիրներ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում - հայ իրավունքի տեսություն և պատմություն, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքեր, իրավունքի և անվտանգության փոխհարաբերության հիմնախնդիրներ
Հիմնական արդյունքներ
- Հիմնադրվել է հայ փիլիսոփայական ժառանգության և գեղագիտական մտքի ուսումնասիրության գիտական դպրոց («Հայոց փիլիսոփայության պատմություն» հիմնարար մենագրության և անցյալի ականավոր հայ իմաստասերների փիլիսոփայական հայացքներին նվիրված մենագրությունների շարքի, «Вопросы теории и истории эстетики» մենագրության և «Հայ մշակույթի գործիչները արվեստի մասին» մատենաշարի հրատարակում): - Մշակվել է իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրից դեպի տրամաբանության, գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության ոլորտ անցման փիլիսոփայական հայեցակարգ («Философия. История. Культура» աշխատության, «От логических атомов к физическим законам», «LMP fundamental theory» գրքերի տպագրություն, գերմանացի փիլիսոփա Ի.Կանտի «Զուտ բանականության քննադատություն» դասական աշխատության հայերեն թարգմանություն և հրատարակում): - Ուսումնասիրվել են ժամանակակից հայ հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները, մշակվել են նրա հետագա արդիականացման ազգային մոդելները և ռազմավարությունը (հրատարակվել են «Армянское общество в трансформации», «Современное армянское общество. Особенности трансформации», «Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին», «Հայաստան. օտարացած հասարակություն», «Armenian Society in Transition», «Out-migration from Armenia – in Transboundary Migration in the Post-Soviet Space», «One Nation – Three Sub-Ethnic Groups», «Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության մեջ», «Նոր աշխարհակարգը և Հայաստանը», «Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն», «Տեղեկատվական հասարակություն. սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ», «Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում» մենագրությունները): - Ուսումնասիրվել են ազգային օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի, իրավունքի և հայ իրավական մտքի պատմության տեսական հիմնախնդիրները (տպագրվել են «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (X–XIII դդ.)», «Իրավունքի տեսության և պատմության հիմնահարցեր», «Իրավունքի տեսության հիմնահարցեր. ֆենոմենոլոգիական մոտեցում», «Նոր իրավաըմբռնման անհրաժեշտությունը», «Արդարադատության հարցեր», «Իրավունք և հանցագործություն» մենագրությունները և գրքերը):
|