Կազմակերպություններ
Պատմության ինստիտուտ
Պատմության ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հայոց պատմության ուսումնասիրումը հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը
Հիմնադրման տարեթիվ՝ 1943թ.
Տնօրեն՝ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր
Մելքոնյան Աշոտ Աղասու
Հասցե՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24գ
Հեռախոսահամար՝ (+374 10) 529263, (+374 10) 581931
Ֆաքս՝ (+374 10) 569281
Էլեկտրոնային փոստ՝ history {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.academhistory.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

- հայ ժողովրդի կազմավորումը, Հայոց հնագույն պետականությունների պատմություն
- Հայաստանը միջին դարերում, Կիլիկիայի հայկական պետականության պատմություն 
- հայ եկեղեցու պատմություն
- հայ ազգային-ազատագրական շարժումների պատմություն
- հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն
- հայ մամուլի, քաղաքական հոսանքների և կուսակցությունների պատմություն
- Հայաստանում ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրություն
- Հայաստանի I (1918-1920 թթ.), II (1920–1991 թթ.), III (1991 թ. հետո) հանրապետությունների, ԼՂԻՄ, ԼՂՀ  պատմություն
- հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմություն
- հայոց պատմության աղբյուրագիտություն և պատմագրություն

Հիմնական արդյունքներ

Հրատարակվել են`
- «Մանր ժամանակագրություններ», «Հայերեն ձեռագիր հիշատակարաններ», «Կանոնագիրք Հայոց», Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուն, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը և մեծ տերությունների քաղաքականությանը (հայերեն, ռուսերեն, գերմաներեն), Հայաստանի I հանրապետության քաղաքական պատմությանը, Լեռնային Ղարաբաղի 1917-1923 թթ. դեպքերին, Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին հայերի մասնակցությանը, հայ-ռուսական, հայ-ուկրաինական, հայ-մոլդովական, հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությանը նվիրված ժողովածուներ, «Հայ գաղթաշխարհի պատմության» երկու հատորները, «Հայ պարբերական մամուլի պատմություն (18-19-րդ դարեր)» մեծածավալ աշխատության I հատորը:
- Հայ պատմաբանների ձեռքբերումները խորհրդային ժամանակաշրջանում ընդհանրացվել են «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակում (1967-1984 թթ., որն արժանացել է պետական մրցանակի):
- Արդի հայ պատմագիտության ձեռքբերումներն արտացոլվելու են «Հայոց պատմություն» ակադեմիական նոր հրատարակությունում: 2010 թ. հրատարակվել է այդ աշխատության III հատորի I գիրքը (17-րդ դ. II կես–1900 թ.) և IV հատորի I գիրքը (1918-1945 թթ.):
- Հրատարակվում է «Հայոց պատմության հարցեր» գիտական հոդվածների ժողովածուն: