|
Հիմնադրման տարեթիվ՝ | 1957թ. |
Տնօրեն՝ |
տ.գ.թ. Գրիգորյան Կարեն Գագիկի |
Հասցե՝ | ք. Երևան 0051, Արղության փող. 2-րդ նրբանցք, շենք 10 |
Հեռախոսահամար՝ | (+374 10) 230738, (+374 91) 470267 |
Ֆաքս՝ | (+374 10) 235100 |
Էլեկտրոնային փոստ՝ | ionx {[ at ]} sci.am, kar_grig05 {[ at ]} yahoo.com |
Գործունեության հիմնական ոլորտներ
Ոչ մետաղական հումքի համալիր վերամշակման տեխնոլոգիաների մշակում, դժվարահալ, բազմակոմպոնենտ մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակում, նանոչափ, նանոկոմպոզիտային, գերկարծր, հատուկ մաքրության, ապակեկերպ, ապակեբյուրեղային, բազմաբյուրեղային, կենսաբանական ակտիվ կոմպլեքսային միացությունների ստացում, ֆունկցիոնալ նշանակության նոր բաղադրության նյութերի մշակում, գազաֆազ շղթայական ռեակցիաների ազդեցությամբ կարծրաֆազ անօրգանական նյութերի և միացությունների քիմիական փոխարկումներ: Հիմնական արդյունքներ
Հետազոտվել են եռավալենտ տարրերի պոլիօքսիմոլիբդատների կենսաբանորեն ակտիվ նոր ցածրմոլեկուլային ձևեր: Զոլ-ժել և համատեղ նստեցման եղանակով մշակվել են մուլիտի, լյումինաֆորների ցածր ջերմաստիճանային տեխնոլոգիաներ: Միջազգային գործունեություն
Ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի գիտական հիմնարկների և կենտրոնների հետ` կատարելով միջազգային ծրագրերի շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետազոտություններ և մշակումներ: Ինստիտուտը մասնակցում է քիմիայի գծով Միջազգային կոնգրեսներին և գիտաժողովներին: Պարբերաբար կազմակերպում է «Քիմիա և քիմիական տեխնոլոգիա» միջզգային գիտաժողովներ: |