Սրտանոթային համակարգի հիվանդությունների, չարորակ ուռուցքների, նյարդահոգեկան խանգարումների և վարակիչ հիվանդությունների դեմ բուժական և կանխարգելիչ դեղամիջոցների ստեղծում, վիրաբուժության մեջ կիրառվող դեղամիջոցների մշակում (ինստիտուտի մշակումներից են՝ DITILIN /մկանային ռելաքսանտ/, GANGLERON /ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության և ստենոկար-դիայի բուժման համար/, SUBECHOLINE /շնչառության խթանիչ/, ARPENAL /բրոնխիալ ասթմա, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, պարկինսոնյան հիվան-դություն/, QUATERON /ստենոկարդիա, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն/, MESPHENAL /հիպերտոնիկ հիվանդու-թյուն, խոցային հիվանդություն, բրոնխիալ ասթմա/, FUBROMEGAN /պեպտիկ և 12-մատնյա աղիքի խոց, բրոնխիալ ասթմա/, NALECIN /որովայնային տիֆ, դիզենտերիա/, ETPENAL /ստենոկարդիա, բրոնխիալ ասթմա/, PUPHEMID /էպիլեպսիա/, TIODINE /ռադիկուլիտներ, պոլինևրիտներ, պլեքսիտներ/):
Օրգանական միացությունների կառուցվածքի որոշում տարբեր ֆիզիկա-քիմիական մեթոդներով, կառուցվածքային հետազոտություններ հակավիրուսային հատկություն-ներով օժտված պիրոլիդինի ածանցյալների շարքում, մետաղապորֆիրինների սուբլիմված թաղանթների հետ կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող գա-զերի փոխազդեցության ուսումնասիրություն և ընտրողական կոորդինացիոն հատկություններով օժտված կայուն մետաղապորֆիրինային թաղանթների հայտնաբերում, կենսաբանական և օրգանական մոլեկուլների տարածական կառուցվածքի որոշում հեղուկ բյուրեղներում և թույլ ուղղորդված միջավայրերում միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրասկոպիայի մեթոդով:
Օրգանական միացությունների կառուցվածքի որոշում տարբեր ֆիզիկա-քիմիական մեթոդներով, կառուցվածքային հետազոտություններ հակավիրուսային հատկություններով օժտված պիրոլիդինի ածանցյալների շարքում, մետաղապորֆիրինների սուբլիմված թաղանթների հետ կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող գազերի փոխազդեցության ուսումնասիրություն և ընտրողական կոորդինացիոն հատկություններով օժտված կայուն մետաղապորֆիրինային թաղանթների հայտնաբերում, կենսաբանական և օրգանական մոլեկուլների տարածական կառուցվածքի որոշում հեղուկ բյուրեղներում և թույլ ուղղորդված միջավայրերում միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրասկոպիայի մեթոդով: