Կազմակերպություններ
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ կենսատեխնոլոգիա, մանրէաբանություն, մոլեկուլային կենսաբանություն, գենետիկա, գենային ինժեներիա, օրգանական քիմիա, կենսաքիմիա, Էկոլոգիական, պարենային և գյուղատնտեսական անվտանգություն
Հիմնադրման տարեթիվ՝ 2010թ.
Տնօրեն՝ ք.գ.թ.
Ծատուրյան Ավետիս Հովհաննեսի
Հասցե՝ ք. Երևան 0056, Գյուրջյան փ. 14
Հեռախոսահամար՝ (+374 10) 654180
Ֆաքս՝ (+374 10) 654183
Էլեկտրոնային փոստ՝ armbiotech {[ at ]} gmail.com
Ինտերնետային կայք՝ http://www.armbiotech.am/
Ընդհանուր տեղեկություններ

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ), որը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2010թ.` «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է միաձուլվող կազմակերպությունների իրավահաջորդը: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ», «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» և «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկները:

Կենտրոնում գործում են 2007թ. հիմնադրված Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիան (ԿՀԱ) և 2009թ.` Հայկական միկրոբիոլոգիական ասոցիացիան (ՀՄԱ): Վերջինս լիարժեք անդամության իրավունքով ներգրավված է Միկրոբիոլոգիական Եվրոպական կազմակերպության Ֆեդերացիայի մեջ (Federation of European Microbiological Societies (FEMS)):

Կենտրոնն ունի 127 գիտաշխատող, ներառյալ 1 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1 թղթակից անդամ, 8 գիտության դոկտոր և 54 գիտության թեկնածու:

Գործունեության հիմնական ոլորտներ
  • Կենսատեխնոլոգիայի, մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանություն, գենետիկայի, գենային ինժեներիայի և օրգանական քիմիայի հիմնարար հետազոտություններ:
  • Սպիտակուցային և ոչ սպիտակուցային ամինաթթուների, պեպտիդների, ֆերմենտների և այլ կենսապատրաստուկների սինթեզ ու արտադրություն:
  • Կենսաբանորեն ակտիվ նյութերի (ԿԱՆ) ստացման կենսատեխնոլոգիական գործընթացների մշակում և օպտիմալացում:
  • Սինթեզված պատրաստուկների բժշկակենսաբանական սկրինինգ:
  • Գենետիկա, գենային ինժեներիա, շտամ-արտադրիչների ստեղծում:
  • Բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և էկոլոգիայի ակտուալ խնդիրների լուծում:
  • Հայաստանի մանրէաբանական բազմազանության ուսումնասիրություն: Գիտաարտադրական նշանակություն ունեցող միկրոօրգանիզմների կուլտուրաների Հավաքածուի  պահպանում, պահում ու ուսումնասիրում:
  • Գիտահետազոտական դրամաշնորհներ և պայմանագրեր:
  • Գիտակրթական գործունեություն:
  • Կենսատեխնոլոգիական արտադրություններ (ոչ սպիտակուցային ամինաթթուներ, կենսաբանական պարարտանյութեր, կաթնաթթվային արտադրանք, հալենային և նորհալենային պատրաստուկներ):

Հիմնական գիտական գործունեությունը

- Կենսամիմետիկ ասիմետրիկ սինթեզ:
Դեղագործության և պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ) ախտորոշման մեջ կիրառվող էնանտիորապես մաքուր ոչ սպիտակուցային ամինաթթուների, պեպտիդների և նրանց անալոգների ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդների մշակում:
- Կենսատրանսֆորմացիա եվ կենսակատալիզ:
Ամինաթթուների, ֆերմենտային պատրաստուկների, բազմաշաքարների և այլ ԿԱՆ-ի արտադրություն:
- Մանրէաբանական սինթեզ:
ԿԱՆ-ի շտամ-արտադրիչների որոնում, ստացում (L-, D-ամինաթթուներ, ֆերմենտներ, կենսաինհիբիտորներ, կենսաստիմուլյատորներ, կենսապարարտանյութեր, մանրէաբանական ինսեկտիցիդներ) բժշկության, դեղագործության և սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության կարիքների համար:
- Կենսապատրաստուկներ եվ կենսահավելումներ:
Պարենային, բժշկական, դեղագործական և կոսմետիկ նշանակության ԿԱՆ-ի ստացման տեխնոլոգիայի մշակում:
- Կենսատեխնոլոգիական գործընթացների կառավարում:
Սկզբունքորեն նոր կառավարման տեխնոլոգիական մոտեցումների մշակում:
- Գյուղատնտեսական եվ սննդի արդյունաբերության թափոնների վերամշակում:
Արդյունավետ տեխնոլոգիաների մշակում:
- Հայաստանի մանէաբանական կենսաբազմազանության ուսումնասիրում:
Սիստեմատիկա, տաքսոնոմիա, մորֆոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բջջային կենսաբանություն և միկրոօրգանիզմների գենետիկա:

Հիմնական արդյունքներ
  • Կազմակերպվել է օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային (R)- և (S) α-ամինաթթուների և կարճ պեպտիդների արտադրություն:
  • Կազմակերպվել է ազատ ապրող ազոտ ֆիքսող բակտերիաների հիման վրա «Ազոտովիտ», «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» կենսաբանական պարարտանյութերի արտադրություն:
    Գենային ինժեներիայի և սելեկտիվ մեթոդների միջոցով L- ստացվել են ամինաթթուների գերաչտադրիչներ (պրոլին, վալին, ալանին, օրնիտին, արգինին, հիստիդին): Մշակվել են L-ամինաթթուների արտադրության ավելի քան 20 տեխնոլոգիական կանոնակարգեր:
  • Մանրէաբանական դեգրադացիայի և ֆերմենտային հիդրոլիզի միջոցով մշակվել են D-ամինաթթուների (ալանին, ասպարագինաթթու, պրոլին, մեթիոնին, լեյցին) ստացման մեթոդներ:
  • Մշակվել են սննդի արդյունաբերության համար ֆերմենտային պատրաստուկների (ամիլազա, գլյուկոամիլազա, բակտորենին) արտադրության տեխնոլոգիաներ:
  • Կազմակերպվել է բուժիչ հատապտղային և բուսական ծագման օշարակների, ինուլինի, ֆրուկտոզի և ֆրուկտոզագլյուկոզային օշարակի (ՖԳՕ), β-ցիկլոդեկստրինի, բժշկական և կոսմետիկ նշանակության բուսական և եթերային յուղերի արտադրություն:
  • Կազմակերպվել է «Նարինե» կաթնաթթվային արտադրանքի և յոգուրտների արտադրություն:
  • Վարակիչ հիվանդությունների հարուցիչների դեմ մշակվել են նոր մանրէաբանական ինսեկտիցիդային պատրաստուկների և աճի ինհիբիտորների ստացման տեխնոլոգիաներ:
  • Ստեղծվել է միկրոօրգանիզմների կուլտուրաների Հավաքածու (ավելի քան 13000 շտամ):
Միջազգային գործունեություն

Կենտրոնը համագործակցում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ԱՊՀ-ի, Չինաստանի մի շարք գիտահետազոտական և արտադրական կազմակերպությունների հետ, որի արդյունքում բարեհաջող իրականացվել են համատեղ գիտահետազոտական ծրագրեր և պայմանագրեր (INCO-COPERNICUS, ISTC, INTAS, CRDF, NFSAT, ANSEF, EURASIA, NATO և VOLKSWAGEN):

Կենսատեխնոլոգիայի զարգացման և գիտական համագործակցության ասպարեզում ձեռք բերված հաջողությունների համար կենտրոնը և, մասնավորապես, կենտրոնի տնօրենը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սերոբի Սաղյանը, պարգևատրվել է «Դեկարտի» պատվոգրով (ԵՄ, 2001թ.), «Բարեկամության շքանշանով» (ՉԺՀ կառավարություն, 2002թ.), Business Initiative Directions “Golden Star” միջազգային կազմակերպության «Որակ և Առաջնություն» կատեգորիայի հատուկ մրցանակով (“INTERNATIONAL QUALITY STAR AWARD”, 2003թ.), ՀՀ նախագահի մրցանակով (2004թ., 2011թ.), «Տյան Շանի» մրցանակով (Սինցզյան նահանգի կառավարություն, ՉԺՀ, 2002թ., 2005թ.), ՀՀ վարչապետի երախտագիտությամբ (2006թ.), ՀՀ պետական մրցանակով (2016թ.):