Ընդհանուր տեղեկություններ
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն իր գործունեության ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում գիտական կոլեկտիվի հետևողական աշխատանքի շնորհիվ դարձել է առաջատար և խոշոր գիտական հաստատություն: Ինստիտուտում հիմնարար և կիրառական նշանաության արժեքավոր հետազոտություններ են իրականացվել հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև բուսաբանական այգիներում (Երևանի, Վանաձորի և Սևանի) բույսերի ներմուծման ու կլիմայավարժեցման ուղղություններով։
Գործունեության հիմնական ոլորտներ
- Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական ռեսուրսների հետազոտություն; - հիմնական անտառային համակարգերի արդյունավերության բարձրացման, բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման հիմունքների մշակում; - բնակավայրերի կանաչապատման գիտական հիմունքների մշակում; - Հայաստանի բուսական ծածկույթի փոփոխության դինամիկայի ուսումնասիրում` գլոբալ և համաշխարհային նշանակություն ունեցող, մասնավորապես էնդեմիկ, հազվագյուտ և ռելիկտային բուսատեսակներ պարունակող էկոհամակարգերի ի հայտ բերման և հետազոտության նպատակով:
Հիմնական արդյունքներ
- Հայաստանի ֆլորայի ուսումնասիրության արդյունքում, որն արտահայտված է «Հայաստանի ֆլորա»-ի 11 հատորներում (1954-2010 թթ.), պարզվել է, որ Հայաստանի բուսական աշխարհը ներկայացված է անոթավոր բույսերի մոտ 3600 տեսակնեով, որոնք ընգրկված են 922 ցեղերում և 160 ընտանիքներում; - Հրատարակվել է «Հայաստանի բույսերի Կարմիր Գրքի» (2010թ.) 2-րդ լրամշակված տարբերակը: Պարզվել է, որ ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված 452 տեսակներից բնության հատուկ պահպանվող տարածքներում աճում են 166-ը, կամ 36.7%-ը: - Ստեղծվել է Բուսաբանության ինստիտուտի Բուսապահոցը (Հերբարիումը), ERE միջազգային ինդեքսով, որը ներկայումս պարունակում է ավելի քան կես միլիոն հերբարիումային նմուշ, այդ թվում Հայաստանի և Կովկասի տարածաշրջաններից հավաքված (մոտ 177000), ինչպես նաև աշխարհի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից հավաքված նմուշներ (մոտ 80000): Հնէաբուսաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտվել են բրածո բույսերի մի քանի տասնյակ տեղավայրեր, գիտության և ՀՀ տարածքի համար տասնյակ նոր տեսակներ: - Ամփոփվել են Հայաստանի Բուսաբանական այգիներում ծառաբույսերի ներմուծման և կլիմայավարժեցման բազմամյա արդյունքները, բացահայտվել էքսպոզիցիոն դենդրոհավաքածուների հարմարողականության առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատվել տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջանների (Եվրոսիբիր, Կովկաս, Արևլյան Ասիա և Հյուսիսային Ամերիկա) դենդրոֆլորաները որպես ծառաբույսերի ներմուծման հեռանկարային աղբյուր- ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում և նրա Վանաձորի և Սևանի բաժանմունքերում ստեղծվել է ծառերի և թփերի հարուստ հավաքածու (մոտ 1170 տեսակ):
|