| ||||||||
Սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24) տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Մենագրությունը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Աշխատանքում քննարկվել են 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս իսլամադավան բնակչության շրջանում սկսված գործընթացները, 1918-1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքները ու պայմանները, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական զարգացումները։ Հայ գիտական շրջանակներում նմանատիպ առաջին աշխատությունն է՝ նվիրված Ադրբեջան պետության պատմությանը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ։ |