Նորություններ
03/03/2025
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ISMEO-ի ներկայացուցիչ, հետազոտող դոկտոր Ռոբերտո Դանը։

 

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ հետազոտություններ, գիտաժողովներ, հրատարակություններ, փորձի փոխանակում և մի շարք այլ ծրագրեր:

Աշոտ Մելքոնյանը նշել  է  նման համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը: Ռոբերտո Դանը բարձր է գնահատել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ համագործակցության նշանակությունը և Աշոտ Մելքոնյանին է փոխանցել ISMEO-ի նախագահ պրոֆեսոր Ադրիանո Ռոսսիի ջերմ բարեմաղթանքները: