Նորություններ
30/12/2024
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն, գիտական հանրությանը՝ նոր գաղափարներ, նոր հաջողություններ և նպատակների իրականացում, որոնք կբերեն մասնագիտական և անձնական մեծ ձեռքբերումներ։

Պետության հզորության և բարեկեցության հիմքը գիտությունն է։ Հավատում ենք, որ միասին հաստատակամ աշխատանքով կհաղթահարենք բոլոր մարտահրավերները։

27․12․2024թ․