| ||||||||
Սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում բացվեց «Շոուշան քարի հմայքը» խորագրով ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի գանձերը։ Ցուցահանդեսը նվիրված է Երկրաբանի միջազգային օրվան։
Նա նշեց, որ 2024 թվականին Երկրաբանական թանգարանում առկա բնության ժառանգությունը ցուցադրվել է Չինաստանի Ֆուջիանի թանգարանում։ Ըստ այդմ, որոշվել է այս տարի Երկրաբանական թանգարանում ցուցադրել Ֆուջիանի թանգարանի ցուցանմուշները։ «Ցուցահանդեսում ներկայացված Շոուշանքարը Չինաստանի ամենահայտնի գունագեղ քարերից մեկն է, հիմնականում արտահանվում է Ֆուցզյան նահանգի հյուսիսային Ֆուչժոու քաղաքի Շոուշան բնակավայրում: Այն դարեր շարունակ ծառայել է որպես արվեստի ստեղծման հիմք։ Այս քարը մեծ պատմություն ունի տեղի բնակչության համար, նրանից պատրաստել են և՛ կնիքներ, և՛ զարդեր, և մինչ օրս այն իր հմայքը չի կորցրել ժողովրդական արվեստում։ Չինաստանում այն վաճառվում է որպես թանկարժեք քար և օգտագործվում է փորագրության համար։ Բնակիչները հավատում են, որ քարը նաև բերում է հաջողություն և առողջություն», - ասաց Գայանե Գրիգորյանը։ «Շոուշան քարի հմայքը» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Հայ-չինական գործընկերության կենտրոնը և Ֆուջիանի թանգարանը։ Ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս։ |