Նորություններ
28/03/2025
Բյուրականի աստղադիտարանի և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի մարտի 28-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնը (CIPR)՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը։

Այս հուշագիրը կարևոր քայլ է համագործակցության ընդլայնման և աստղագիտության ոլորտում նոր նախաձեռնությունների զարգացման համար։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
28․03․2025թ․