| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 30-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը: Սուրեն Մխթարյանը ծնվել է 1939թ․ Կարճաղբյուր գյուղում։ 1963թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1991թ․ ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1992թ․՝ պրոֆեսորի կոչում։ 2010թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Սուրեն Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերել են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին, հիպերսինգուլյար ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծմամբ մաթեմատիկական մեթոդների մշակմանը։ Նա եղել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների» բաժնի վարիչ, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնի վարիչ: Ստեղծել է գիտական դպրոց: Սուրեն Մխիթարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 25-ից ավելի ատենախոսություն: Հեղինակել է շուրջ 185 գիտական հոդված և աշխատություն։ Հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն ու վաստակաշատ զավակներից մեկին: Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, աշակերտներին, գործընկերներին: Անմար հիշատակ Սուրեն Մանուկի Մխիթարյանին: |