Նորություններ
03/10/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հիմնարար և կիրառական քիմիայի արդի խնդիրներ» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայկական  քիմիական ընկերության  V  գիտաժողովը` նվիրված հիմնարար և կիրառական քիմիայի արդի խնդիրներին:

Գիտաժողովին ներկայացված են 44 պլենար և բանավոր զեկուցումներ և 47 ստենդային զեկուցումներ, որոնք ընդգրկում են հիմնարար և կիրառական քիմիայի ուղղությունների լայն շրջանակ` 
•    քիմիական փոխակերպման տեսություն, կինետիկա, տարրական ռեակցիաներ
•    բարձր ընտրողական քիմիական պրոցեսներ և դրանց կիրառումը
•    միացությունների սինթեզ` օժտված կիրառական կարևոր հատկություններով, նյութաբանություն
•    քիմիական տեխնոլոգիա

«Ստենդային զեկուցումները պատրաստվել են հիմնականում երիտասարդ գիտաշխատողների կողմից: Դա շատ ողջունելի է, քանի որ հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ կրկին աճել է»,- ասաց ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:
 
Գիտաժողովին մասնակցում են 250-ից ավելի գիտնականներ 12 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Անգլիայից, Իրանից, Իսրայելից, Կանադայից:

20171003-1.jpg

Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայկական քիմիական ընկերությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնը, Հայ-Ռուսական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.10.2017թ.