Նորություններ
08/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման դասընթացը

Սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական Միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման դասընթացը: Այն կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնը՝ Եվրոպական գիտության զարգացման գործակալության (APRE, Իտալիա) և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ։ Միջոցառումն իրականացվեց ԵՄ NCP_WIDERA.NET նախագծի շրջանակում։ 

Հանդիպման նպատակն է զարգացնել Հայաստանի գիտանորարարական կազմակերպությունների և անհատ գիտնականների կարողությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման փուլում։ 

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ. համար:  Ծրագրի բյուջեն կազմում է 95 միլիարդ եվրո։ «Հորիզոն Եվրոպա»-ն համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է և համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքը: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․11․2024թ․