Նորություններ
12/09/2024
«Սոցիալ–տնտեսական զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում» միջազգային գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։00–ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Սոցիալ–տնտեսա-կան զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է քննարկել արհեստական բանականության ձեռքբերումների ներդրման համատեքստում սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանն ուղղված համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունները, ընդլայնել գիտական համագործակցության աշխարհագրությունը։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվի 28 զեկուցում հետևյալ թեմաների վերաբերյալ.

  • Մակրոտնտեսական զարգացման միտումներն ու խնդիրները
  • Ֆինանսական քաղաքականության առաջնահերթությունները
  • Արհեստական բանականություն. ձեռքբերումներ և խնդիրներ
  • Ժողովրդագրություն, զբաղվածություն և կենսամակարդակ
  • Տնտեսության զարգացման մակարդակը և առաջնահերթությունները
  • Ծառայությունների ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու խնդիրները։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․09․2024թ․