| ||||||||
Սույն թվականի հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում (Երևան, Աճառյան 1, Երևանի բուսաբանական այգի), տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի համատեղ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպումը։
«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագիրը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար Ալլա Ալեքսանյանը։ Կներկայացվեն ընդունելության կարգը ու պահանջները, առկա կրթաթոշակները, դասընթացներն ու դասախոսները, միջազգային համագործակցության և կարիերայի հեռանկարները։ Այնուհետև, հանդիպման մասնակիցները ճանաչողական շրջայց կունենան ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու տարածքում։ |