| ||||||||
Սույն թվականի մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Երկօրյա գիտաժողովի չորս նիստերի ընթացքում առաջատար գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները Հայաստանից և արտերկրից կբացահայտեն «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության՝ երաժշտագիտության, արվեստաբանության, թատերագիտության և ճարտարապետագիտության, ինչպես նաև գրականագիտության ասպարեզում: Գիտաժողովը գումարվում է «Հայ գեղարվեստական և երաժշտական քննադատությունը XIX դարում և XX դարասկզբին (ձևավորումն ու զարգացման միտումները)» գիտական ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի աշխատանքները մայիսի 18-ին կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24գ, 1-ին հարկ): Գիտաժողովի աշխատանքներին հեռավար ձևաչափով կարելի է հետևել այստեղ։ |