| ||||||||
Սույն թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Յուլիան Ռևալսկին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրվել է ՀՀ ԳԱԱ նախագահի՝ Բուլղարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Նախատեսվում է գիտնականների փոխանակում, գիտաժողովների, կոնգրեսների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում, տեղեկատվության և հրապարակումների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։ Երկու երկրների ակադեմիաները կհամագործակցեն հետևյալ գիտական ուղություններով․ • մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ճարտարագիտություն «Վստահ եմ՝ մեր ակադեմիաների համատեղ հետազոտությունների հաջողության հարցում», - ստորագրման արարողության ժամանակ ասել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկին։ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորել է երկու երկրների ակադեմիաների համագործակցությունը և առաջարկել այն սկսել մոլեկուլային կենսաբանության և մանրէաբանության բնագավառում հետազոտություններով։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, դեսպանատան երրորդ քարտուղար Մելին Գրիգորյանը, Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, թղթակից անդամ Ստեֆան Հաջիտոդորովը, Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Եվդոկիա Փաշևան և Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Նելի Կոսևան: ՀՀ ԳԱԱ նախագահն այցելել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտ, Ռոումեն Ցանևի անվան մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ և Կենսաֆիզիկայի և կենսաբժշկական ինժեներիայի ինստիտուտ։ |