| ||||||||
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ Հայ-Լիտվական բարեկամության ծառուղու բացման արարաղությունը, որին մասնակցեցին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեին և Լիտվայի դեսպանատան նախարարի խորհրդական Արվիդաս Նայուկոայտիսը։ «Փորձել ենք դասական բուսաբանական այգու ոճով վերականգնել այս հատվածը և նոր շունչ տալ», - ասել է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ «Սա խորհրդանշական վայր է։ Լիտվայի մի փոքր մասը հիմա բուսաբանական այգում է, և սա վառ ապացույցն է նրա, որ մենք Հայաստանի հետ բարձր մակարդակով ակտիվ համագործակցում ենք», - ասել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հայ-Լիտվական բարեկամության Կեչիների պուրակում տնկվել է 70 Կեչի Լիտվինովի տեսակի ծառ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, ներդրվել են նոր տեսանկարահանման սարքեր, տեղադրվել է 12 նոր փայտե նստարան։ |