«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Գիտության հանրայնացման մրցույթի» արդյունքները:
Մրցույթի նպատակներն են խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանը և հանրության լայն շրջանակներին իրազեկմանը։
Մրցույթի շահառու են ճանաչվել՝
- Զարուհի Հովեյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան)՝ «Լուսավոր երիտասարդների բացահայտումը սոցիալական ցանցերի միջոցով» նախագծով
- Աննա Սահակյանը («Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ)` «Լաբորատորիայից ներս» նախագծով
- Զարա Խաչատրյանը («Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ)՝ ««Գիտարբուք» երիտասարդ գիտնականների հետ» նախագծով
- Զալինյան Տիգրանը (Երևանի պետական համալսարան), ով կիրականացնի գիտահանրամատչելի բովանդակությամբ, մարդկության զարգացման գործընթացում կրթության, գիտության և տեխնոլոգիաների դերն ու կարևորությունը ներկայացնող հոլովակների հայերեն հնչյունավորում և կպատրաստի հեղինակային հոլովակներ
- Շուշանիկ Ղազարյանը (Ռուս-Հայկական համալսարան ԲՄԿ ՊՈՒՀ), ով կմշակի կենսատեխնոլոգիական առցանց/առկա հարթակների ստեղծման ռազմավարություն։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01․12․2023թ․