Նորություններ
13/11/2023
ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի Բնական չհագեցած միացությունների լաբորատորիան 55 տարեկան է

Սույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական (ՕԴՔԳՏ) կենտրոնի դահլիճում (Երևան, Ազատության պողոտա 26, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի գիտխորհրդի նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի Բնական չհագեցած միացությունների լաբորատորիայի հիմնադրման 55-ամյակին:

Լաբորատորիան հիմնադրվել է 1968թ-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Շալիկո Բադանյանի կողմից, ով 1988-2002թթ-ին եղել է Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն։ Լաբորատորիան ներկայում ղեկավարում է քիմիական գիտությունների թեկնածու Հմայակ Սարգսյանը։ Լաբորատորիայի աշխատանքները վերաբերում են ալիլային և պրոպարգիլային համակարգերի ուսումնասիրմանը։ Մշակվում են տարատեսակ միջատների ֆերոմոնների (գրավչանյութեր), իզոպրենոիդների և պերմետրինների սինթեզի եղանակներ։ Ստացված արդյունքները փորձարկվում են գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանման նպատակով։ Լաբորատորիայում մշակվում են նաև մարդու և շրջակա միջավայրի համար անվնաս բնական ցածրմոլեկուլային կենսակարգավորիչների սինթեզի նոր մեթոդներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13․11․2023թ․