Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կմեկնարկի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է վիմագրական ավանդույթի հիմքով ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:
Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականները կներկայացնեն ավելի քան երկու տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ժայռապատկերագրությանը, նախամաշտոցյան վիմագրությանը, հայ վիմագրությանը, վիմագրական լեզվաբանությանը, նորահայտ վիմագրերին, այլալեզու վիմագրությանը, ոչ պաշտոնական վիմագրության և պահպանության խնդիրներին։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 11-ին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․11․2023թ․