| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման նախագծերի մրցույթի» արդյունքները։ Մրցույթի նպատակներն են` նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների և միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի և գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների ներկայանալիության որակի բարձրացմանը։ Մրցույթի շահառու է ճանաչվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության ամբիոնի վարիչի ժ/պ Գայանե Հովհաննիսյանը։ |