Նորություններ
31/10/2023
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է 2023 թվականի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» արդյունքները։
Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, հայագիտության, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներով անգլալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթի առաջին՝ ««Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով շահառու է ճանաչվել 24 երիտասարդ գիտնական:

Երկրորդ՝ ««Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին հինգ ամսագրերում տպագրած հոդվածի համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով շահառու է ճանաչվել 2 երիտասարդ գիտնական: 

Երրորդ՝ «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրված գիտական հոդվածների համար տրամադրում» ենթածրագրով շահառու է ճանաչվել 8 երիտասարդ գիտնական:

Մրցույթի շահառուների ցանկը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․10․2023թ․