Նորություններ
26/09/2023
Հայտարարություն. օժանդակություն Արցախի տարհանված քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետություն տարհանված Արցախի քաղաքացիներին օժանդակելու նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 քաղաքացի։

Աշխատանքների կոորդինացման նպատակով խնդրում ենք կապ հաստատել ԳԱԱ ընդհանուր բաժնի հետ (010520704, Քրիստինե Դանիելյան)։