Նորություններ
25/08/2017
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական կապեր է հաստատել Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և նորամուծության նախարարության հետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական կապեր է հաստատել Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և նորամուծության նախարարության հետ: Օգոստոսի 24-ին Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և ինովացիայի նախարարության պատվիրակությունը` նախարար Ռեզա Մորիդիի գլխավորությամբ հանդիպել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ:

Հանդիպմանը նաև մասնակցել է Մոսկվայում Կանադայի դեպանատան աշխատակից Կորին Պետրիսորը: Հանդիպման ընթացքում նախարար Ռեզա Մորիդին բարձր է գնահատել Հայաստանի գիտական ներուժը և ցանկություն հայտնել ուղիղ գիտական կապեր հաստատել ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների և Կանադայի Օնտարիո նահանգի գիտական կենտրոնների միջև` համատեղ գիտական հետազոտությունների անցկացման և մասնագետների պատրաստման գործում: Տիկին Կորին Պետրիսորը պատրաստակամություն է  հայտնել աջակցելու համագործակցությանը:

25.08.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն