Նորություններ
10/07/2023
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և ավստրիական «ԳԵԵԿՈ ԻՆՏ.» ընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Սույն թվականի  հուլիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և ավստրիական «ԳԵԵԿՈ ԻՆՏ.» ընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։

Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը և «ԳԵԿԿՈ ԻՆՏ․» ՍՊԸ տնօրեն Արիս Սեդրակյանը։ 

Պայմանագրի շրջանակներում ավստրիական ընկերության ներդրումային ծրագրի միջոցներով նախատեսվում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում կազմակերպել գեղարարական և սննդային նշանակության բուսական յուղերի, լուծամզվածքների, եթերայուղերի արտադրություն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․07․2023թ․