Նորություններ
13/12/2022
ԵԳԱԾ-ն ամփոփել է «‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթի» արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթի» արդյունքները:

Մրցույթի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառների և երիտասարդ գիտնականների գործունեության հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանը։


Մրցույթի շահառու են ճանաչվել Մհեր Խաչատրյանը (ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն, Երևանի պետական համալասարան), Նարինե Հայրապետյանը (ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ), Տիգրան Զալինյանը (Երևանի պետական համալսարան), Աննա Գրիգորյանը (ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտների և ընկերների միություն), Լիանա Խաչատրյանը (Լրատվական Ռադիո, «Իմպուլս» ՍՊԸ), Լուսինե Մանվելյանը, Վիկտորյա Անդրեասյանը («Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ), Մարիամ Տաշչյանը (econews.am բնապահպանական տեղեկատվական կայք), Սոնա Պապիկյանը («Հզոր միտք» երիտասարդական ՀԿ), Էլեն Ալթունյանը (Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն): 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.12.2022թ.