Նորություններ
11/11/2022
Գիտության համաշխարհային օրը՝ ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում

Գիտության համաշխարհային օրը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում։

Գիտական միջոցառման պաշտոնական բացումն ազդարարվեց տնօրեն տ․գ․թ․ Կարեն Գրիգորյանի ողջույնի խոսքով։ Ելույթով հանդես եկան նաև գիտական գծով փոխտնօրեն, տ․գ․դ․ Ն․ Կնյազյանը, գիտքարտուղար Գ․Մանուկյանը, որին հաջորդեցին հետաքրքիր գիտական զեկուցումները, քննարկումներ ու ակտիվ հարցուպատասխանը։

Միջոցառման ընթացքում ինչպես օրվա, այնպես էլ ինստիտուտի 65-ամյակի կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին երկարամյա փորձ ունեցող գիտնականներին՝ գիտության բնագավառում իրենց ավանդի համար, նաև՝ հատուկ շեշտվեց երիտասարդների ձեռքբերումների մասին։ Մասնավորապես, նշվեց վերջերս ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ-ից երկու երիտասարդների` Ջուլիա Եգանյանի և Ստելլա Մելիքյանի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ Ն. Լոբաչևսկու անվան ազգային հետազոտական համալսարանում կայացած՝ «Գիտությունն առանց սահմանների» խորագրով ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականների համաժողովին մասնակցության մասին, որտեղից Ջուլիա Եգանյանը վերադարձել է խրախուսական մրցանակով։

Լուսանկարները՝ gmpress.am-ի։

ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ