Նորություններ
01/11/2022
Նոր խթան հայ-լիտվական գիտական հարաբերությունների զարգացման համար

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի տեխնիկական գիտությունների բաժանմունքի վարիչ, Տվյալների գիտության և թվային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, ակադեմիկոս Գինտաուտաս Ձեմիդային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության զարգացման հարցերը:

 

Ակադեմիկոս Գինտաուտաս Ձեմիդան ծանոթացավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գործունեության հետ: Նա նաև այցելեց Երևանի պետական համալսարան:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.11.2022թ.