| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/4, 10-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում, որը վերանորոգվել և վերակահավորվել է բարերար Ավետյան ընտանիքի միջոցներով: Նախատեսվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև հուշագրի ստորագրման արարողություն: Միջոցառմանը հրավիրված են բարերար Ավետյան ընտանիքի ներկայացուցիչները, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը: |