Նորություններ
20/04/2017
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արտակ Մկրտչյանը

    ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը:
    Արտակ Մկրտչյանը ծնվել է 1963թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ին:

20170419-1.jpg
    Արտակ Մկրտչյանի գիտական գործունեության գլխավոր ուղղություններն են` էլեկտրամագնիսական ալիքների և տարրական մասնիկների  փոխազդեցությունը տարբեր միջավայրերի հետ արտաքին ազդակների առկայությամբ ու բացակայությամբ, ակուստիկ ալիքների տարածումը ռեզոնանսային բնույթի անհամասեռություններ պարունակող բազմաշերտ միջավայրերում, նոր տիպի որոշակի հատկություններով օժտված տարբեր կարգավորվածության աստիճան ունեցող միջավայրերի սինթեզը, սինթեզված նոր միջավայրերի հետ իոնացնող ճառաայթների փոխազդեցության արդյունքում ի հայտ եկող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը:
   Արտակ Մկրտչյանը հարյուրից ավելի գիտատեխնիկական հրապարակումների հեղինակ է:

19.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն