| ||||||||
Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ-կենտրոն միջազգային կազմակերպությունը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 6 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամ: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտաշխատողները 2021 թ-ին հրապարակել են 189 գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, որից 98-ը՝ արտասահմանյան, 4 մենագրություն, որից 2-ը՝ արտասահմանյան, երկու ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 32 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում, որից 8-ը՝ արտասահմանյան, 107 թեզիս, որից 27-ը՝ արտասահմանյան ամսագրերում: Ակադեմիկոս Կոստանյանը ներկայացրեց բաժանմունքի կազմակերպությունների կողմից իրականացված և շարունակվող դրամաշնորհային ծրագրերը: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը.
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ ծրագրերը.
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում իրականացվել է «Նանոլարային բիոսենսորներ վիրուսների հայտնաբերման համար» ծրագիրը՝ UNIGE Leading House, Seed Funding Grant (Switzerland)-ի ֆինանսավորմամբ: ԻԿՐԱՆԵՏ-կենտրոնում իրականացվել է «ANSEF 21AN: PS-astroth-2490» ծրագիրը՝ Armenian Educational Foundation-ի ֆինանսավորմամբ: 2022թ-ին մեկնարկել է ՀՀ Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների մրցույթում հաղթած 7 ծրագիր, որից 3-ը՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից, 2-ը՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կողմից, 2-ը՝ Բյուրականի աստղադիտարանի:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում: ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին |