Նորություններ
17/03/2022
Ջրի համաշխարհային օրվան նվիրված սեմինար-դասախոսություն՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում

Ս.թ. մարտի 18-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում տեղի կունենա սեմինար-դասախոսություն՝ «Ջրի համաշխարհային օր - 2022» թեմայով: 

Միջոցառումը կազմակերպում են Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն:

Սեմինար-դասախոսության ժամանակ Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը կներկայացնի Վայոց Ձորի մարզի ջրաերկրաբանական հուշարձանները: «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը ելույթ կունենա «Ստորերկրյա  ջրեր - անտեսանելին տեսանելի  է դառնում» թեմայով: Երկրաբանական թանգարանի ավագ ճարտարագետ Նարեկ Սահակյանը կներկայացնի համառոտ ակնարկ Մարմարիկի հովիտի հանքային աղբյուրների և հորատանցքերի մասին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.03.2022թ.