Նորություններ
28/02/2022
ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվի 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին վերաբերող «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ինտերակտիվ քարտեզը

   Ս.թ. մարտի 1-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա կլոր սեղան՝ նվիրված Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության կողմից ստեղծած ինտերակտիվ պատմական քարտեզի քննարկմանը: Քարտեզը ներառում է տեղեկատվություն 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների մասին: 
   Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: 
   Ելույթներ կունենան Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության պատմական ծրագրերի համակարգող Լիլիթ Ասոյանը, ներկայացուցչության էթնոգրաֆիկ ծրագրերի համակարգող Ելենա Շուվաևան, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   28.02.2022թ.