Նորություններ
07/01/2022
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կընդունի Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին

   Ս.թ. հունվարի 10-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24ա) տեղի կունենա հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: 
   Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ-ի ղեկավար կազմը և ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների տնօրենները: Հանդիպման նպատակն է ընդլայնել և զարգացնել գիտական համագործակցությունը ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Արցախի գիտական կենտրոնի, Արցախի պետական համալսարանի ու այլ գիտական կազմակերպությունների միջև:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   07.01.2022թ.