| ||||||||
Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, կայցելի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա: Հանդիպման ժամանակ ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կստորագրեն Ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ:
|