| ||||||||
Հայաստան-Լիբանան բազմակողմ հարաբերությունների և հայկական սփյուռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակույթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը պարգևատրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով: Լիբանանը Մերձավոր Արևելքում հայության ամենակարևոր հենակետերից մեկն է, մեզ համար էական նշանակություն ունի իր ավանդական կուսակցությունների, հայկական եկեղեցիների, լրատվամիջոցների, Հայկազյան համալսարանի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գործունեությամբ: Ցավոք սրտի, վերջին տարիներին քաղաքական, տնտեսական և այլ պատճառներով Լիբանանի հայությունը նույնպես բավականին ծանր վիճակում է հայտնվել, և պարոն Գանտահարյանն այն մարդկանցից է, ով իր եռանդով և էներգիայով աշխատում է պահպանել այնտեղի հայության գոյությունը և կենսագործունեությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է մեր հայության հպարտությունը: Արտաքին ուժերը՝ Թուրքիան և մյուսները, ամեն ինչ անում են, որպեսզի հայությանը դուրս մղեն Մերձավոր Արևելքից: Այդ գործընթացներն այսօր էլ ակտիվ շարունակվում են: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Մերձավոր Արևելքի ամենահարավային քրիստոնեական պետություն, պետք է շատ ուշադիր հետևի այդ գործընթացներին և փորձի աջակցել հայ համայնքների գործունեության ամրապնդմանը»: Գիտական ուղղության մեջ շատ կարևոր է ազգային-քաղաքական բաղադրիչը: Այսօր մեր հակառակորդներն ամեն ինչ անում են աղավաղելու համար մեր պատականելիությունն ու պատմությունը: Մեզ համար շատ կարևոր է գիտությունների ազգային ակադեմիայի գիտական արտադրանքը, որի հիման վրա մեր ապրած երկրներում մենք կարող ենք ճիշտ լուսաբանել խնդիրների էությունը, վերլուծել դրանք և փոխանցել: Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է անպայման հաշվի նստենք գիտությունների ակադեմիայի կազմակերպած գիտաժողովների քննարկումների և եզրահանգումների հետ: Սփյուռքը պետք է խորացնի իր համագործակցությունը նման գիտական կենտրոնների հետ, մենք հասկանում ենք, որ կարիք ունենք համախմբվելու ակադեմիայի շուրջ, ճիշտ ուղղությամբ ներկայացնելու մեր հրապարակումները, քաղաքական մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ճիշտ ուղղությամբ ասելով ես նկատի ունեմ ազգային-պետական քաղաքականության հիմնադրույթները, որը մենք զգացել ենք մեր համագործակցության ճանապարհին: Ես համոզված եմ, որ սփյուռքի մեջ գործող որևէ մամուլ անպայման իր հայացքը պետք է ուղղի Երևան և առաջին հերթին գիտությունների ակադեմիա, որպեսզի մենք կարողանանք համահայկական մտածողությամբ, գիտական բոլոր տվյալների հիման վրա ճիշտ համահայկական օրակարգ մշակել և միասին աշխատել այդ օրակարգը իրականացնելու համար»:
|